Մատչելիության հղումներ

Reuters․ Սարատովի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ների հարվածներից հետո

 Սարատովի նավթավերամշակման գործարանը՝ ԱԹՍ հարվածից հետո, 8-ը հուլիսի, 2026
Սարատովի նավթավերամշակման գործարանը՝ ԱԹՍ հարվածից հետո, 8-ը հուլիսի, 2026

Ռուսաստանում Սարատովի նավթավերամշակման գործարանը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքը ուկրաինական անօդաչուների հերթական հարվածից հետո, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրի։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ անօդաչուները հարվածել են գործարանի նավթի առաջնային վերամշակման CDU-6 կայանքին, որը օրական մինչև 20 հազար տոննա հումք էր վերամշակում։ Reuters-ի տվյալներով՝ դա այդ տեսակի միակ կայանքն էր Սարատովի ՆՎԳ-ում։

Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը հուլիսի 8-ին հաստատել էր, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասվել են «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ», սակայն մանրամասներ չէր հայտնել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ հուլիսի 8-ին հարվածի տակ է հայտնվել հենց «Ռոսնեֆտին» պատկանող Սարատովի նավթավերամշակման գործարանը։ Լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո այս օբյեկտը բազմիցս է հարվածների թիրախ դարձել։

Reuters-ի հարցմանը «Ռոսնեֆտը» չի պատասխանել։

XS
SM
MD
LG