Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփը համաձայն է՝ Իրանի հետ համաձայնագիրը պետք է վերացնի միջուկային սպառնալիքը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի Թեհրանի կողմից ներկայացվող միջուկային սպառնալիքը։

Նեթանյահուն նշել է, որ դա կպահանջի հարստացված ուրանի դուրսբերում երկրից, ինչը խաղաղության գործարք կնքելու ամերիկյան գլխավոր պահանջներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել էր, սակայն, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրահանգել է՝ բարձր հարստացված ուրանը դուրս չբերել երկրից:

Ըստ Նեթանյահուի՝ Թրամփը վերահաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանվելու բոլոր ուղղություններից եկող սպառնալիքներից, այդ թվում՝ Լիբանանից։

Նախօրեին NYT-ն գրեց, որ ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու մեխանիզմը դեռևս բանակցությունների փուլում է։

XS
SM
MD
LG