Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է Իրանի պատերազմն ավարտելու վերաբերյալ «համաձայնության հասնելու ուղղությամբ առաջընթացը»։
«Կաշխատենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այս պահն օգտագործելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման հասնելու համար», - X-ում գրել է վարչապետ Սթարմերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմն ավարտելու համաձայնագիրը «մեծամասամբ բանակցված է» և այժմ «վերջնական ասպեկտներն ու մանրամասներն» են քննարկվում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ հնարավոր է այսօր ավելի ուշ հայտարարություն լինի։
«Ես կարծում եմ, որ գուցե հնարավորություն լինի, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում աշխարհը լավ լուրեր ստանա», - Նյու Դելիում լրագրողներին ասել է Ռուբիոն։