Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ. NYT

Միացյալ Նահանգները և Իրանը նախնական համաձայնության են եկել Մերձավոր Արևելքում պատերազմը աստիճանաբար ավարտելու և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացնելու շուրջ, NYT-ի փոխանցմամբ հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ ամենազգայուն հարցերից մի քանիսը դեռևս մնում են չլուծված:

Իրանից առայժմ այս մասին հայտարարություն չի հնչել, վերջին 24 ժամվա ընթացքում իրանցի պաշտոնյաները հակասական մեկնաբանություններ են ներկայացրել այն մասին, թե ինչ կարող է պարունակել հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել և դեռևս պետք է ստանա նախագահ Թրամփի և Իրանի գերագույն առաջնորդի վերջնական հաստատումը, ինչը կարող է օրեր տևել:

ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու մեխանիզմը դեռևս բանակցությունների փուլում է։

Դոնալդ Թրամփն այսօր ավելի վաղ իր սոցիալական ցանցի գրառման մեջ հայտարարել էր, որ հանձնարարել է իր բանակցողներին «չշտապել համաձայնագրի կնքման հարցում»: Սա այն բանից հետո, երբ մեկ օր առաջ ասել էր, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը «մեծ մասամբ բանակցված է»:

Եթե գործարքը հաստատվի, Միացյալ Նահանգները կարող է դադարեցնել իրանական նավահանգիստների շրջափակումը: ԱՄՆ-ն այդ քայլին էր գնացել՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար:

XS
SM
MD
LG