Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի թագավորն այցելում է ԱՄՆ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի այցը Միացյալ Նահանգներ, որի նպատակն է ամրապնդել երկու դաշնակիցների «հատուկ հարաբերությունների» ապագան։

Այցը տեղի է ունենում 1956 թվականի Սուեզի ճգնաժամից ի վեր երկու երկրների միջև հարաբերությունների վատթարագույն շրջանի ֆոնին։ Դոնալդ Թրամփը վարչապետ Քիր Սթարմերին բազմիցս քննադատել է Իրանի դեմ հարձակմանը չմիանալու համար։

Զուգահեռ, Մեծ Բրիտանիայում Բուքինգհեմյան պալատի դիմաց ցույց էր․ թագավոր Չարլզի և նախագահ Թրամփի կերպարներով ցուցարարները հրթիռի մակետ էին ի ցույց դրել՝ արտահայտելով իրենց դժգոհությունը թագավորի Միացյալ Նահանգներ այցի կապակցությամբ։ Stop Trump Coalition-ը կազմակերպել էր այս բողոքի ակցիան՝ կոչ անելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը դադարեցնել ԱՄՆ-ին բրիտանական ռազմական բազաներից օգտվելու թույլտվություն տրամադրելը։

Բրիտանական կառավարությունն անցած ամիս էր թույլ տվել ԱՄՆ-ին օգտագործել Մեծ Բրիտանիայի ռազմական բազաները Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակվող իրանական հրթիռային օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

«Մենք չպետք է թագավորին ուղարկենք պետական ընթրիքի՝ Դոնալդ Թրամփի հետ գինի խմելու և ճաշելու, այն դեպքում, երբ նա Իրանի հետ պատերազմի հետևանքով խորացնում է ճգնաժամը», - ասել է Stop Trump Coalition-ի խոսնակ Ջեյք Ատկինսոնը։


XS
SM
MD
LG