Մատչելիության հղումներ

Սթարմեր-Թրամփ հեռախոսազրույց՝ Հորմուզի նեղուցի թեմայով

Արխիվ
Արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով խոսել են Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների վերսկսման «հրատապ անհրաժեշտության» մասին, հայտնում է Դաունինգ սթրիթը։

Սթարմերի գրասենյակից մանրամասնել են, որ Թրամփի հետ նա կիսվել է Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը վերականգնելու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ նախաձեռնության ընթացքով։

Նախքան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20 տոկոսը։

Պատերազմի պատճառով նեղուցի անանցանելիությունը գների թանկացման պատճառ է դարձել աշխարհում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում։


XS
SM
MD
LG