Մատչելիության հղումներ

Իսպանիայի վարչապետի Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է Anadolu գործակալությունը։

Ըստ տեղեկությունների՝ Պեդրո Սանչեսը Մադրիդից թռչում էր Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար, երբ ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։

Հաղորդվում է, որ Airbus A310 ինքնաթիռի անսարքությունը լուրջ չէր, բայց արտակարգ վայրէջքը կատարվել է անվտանգության կանոնակարգերին համապատասխան։

Վարչապետը գիշերն Անկարայում անցկացնելուց հետո առավոտյան կժամանի Երևան։

XS
SM
MD
LG