Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Զվարթնոց» օդանավակայանում Վլադիմիր Զելենսկիին դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նախատեսվում է երկկողմ հանդիպումներ ունենալ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետերի հետ, հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակը։
Անցած շաբաթ Զելենսկին Ադրբեջանում էր, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ: Մոսկվան, սակայն, մերժել էր առաջարկը: