Մատչելիության հղումներ

Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ խաղաղության բանակցությունների համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ըստ այդմ՝ այդ նախապայմանների մեջ ընդգրկված են՝ հարձակումների անմիջական դադարեցում, երաշխիքներ, որ դրանք չեն կրկնվի, և պատճառված վնասի փոխհատուցում։

Այսօր լրանում է Թրամփի՝ Իրանի հետ համաձայնության գալու վերջնաժամկետը։ Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր. «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է նաև, որ Թեհրանը մերժում է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ հավելելով, որ մշտական խաղաղության պայմանագիրը պետք է թույլ տա Իրանին գանձել տուրք նավերի համար, որոնք անցնում են Հորմուզի ջրանցքով։ Տուրքերի չափը պետք է տարբեր լինի՝ կախված նավի տեսակից, բեռից և գործող պայմաններից։

Իրանի խորհրդարանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի «ինքնիշխանության և լեգիտիմության իրականացման» վերաբերյալ ընդունել օրենք: Փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարել է, որ հարցը «շուտով» կքննարկվի խորհրդարանում։

XS
SM
MD
LG