Մատչելիության հղումներ

Հռոմում մեկնարկել են Լիբանանի և Իսրայելի բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը, Պետդեպարտամենտի աշխատակազմի ղեկավար Դանիել Հոլլերը և ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադեհը ստորագրում են շրջանակային համաձայնագիր։ Վաշինգտոն, 2026թ. հունիսի 26:

Այսօր Հռոմում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի բանակցությունների հերթական փուլը։

Երկկողմ բանակցությունների նախորդ փուլը կայացել էր հունիսի 26-ին Վաշինգտոնում։ Դրա ընթացքում կողմերը կրակի դադարեցման, իրանամետ «Հեզբոլա» շարժման զինաթափման և Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերման մասին համաձայնություն էին ձեռք բերել, որը, սակայն, մնացել էր թղթի վրա։

«Այսօրվա բանակցությունների ընթացքում Լիբանանի պատվիրակությունը փորձելու է հասնել իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերմանը երկրի հարավային շրջաններից»,- Reuters-ի հետ զրույցում նշել է Լիբանանի կառավարության ներկայացուցիչներից մեկը։

XS
SM
MD
LG