Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է՝ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո իսրայելական զորքերը չեն մտնի Բեյրութ:

«Շատ արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նեթանյահուի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը, հայտնել նաև.- «Շատ լավ հեռախոսազանգ ունեցա «Հեզբոլա»-ի հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր կրակոցները կդադարեցվեն»:

Այսօր իրանական կիսապաշտոնական Tasnim-ը հաղորդեց, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի բանակցային թիմը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը միջնորդների միջոցով:

Ըստ գործակալության՝ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Լիբանանում և Գազայում Իսրայելի գործողությունները չեն դադարեցվել։

XS
SM
MD
LG