Մատչելիության հղումներ

Երևանը կարևորում է Թեհրանի հետ ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը,- այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձներում՝ ուղղված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին ու նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ:

«Մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը»,- ասված է Փաշինյանի ուղերձում:

XS
SM
MD
LG