Մատչելիության հղումներ

Փոխվարչապետն ու Իրանի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են տարածաշրջանային զարգացումները, հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Իրանում լայնածավալ ցույցերի ֆոնին՝ Հայաստանում վերջին շրջանում ահագնացել էին իրանցի ցուցարարները նկատմամբ ճնշումների մասին ահազանգերը: Սրան նախորդել էր Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանի կոշտ քննադատությունը, թե «մի խումբ մարդկանց դեսպանատան առջև ցույց անելու համար կանաչ լույս է տրվում»։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ բոլորն իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնել, սակայն ոստիկանությունն արգելել էր իրանցիների երթը: ԱԱԾ-ից էլ սկսել էին ցուցարարներին հարցումների հրավիրել:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ծառայությունից օրեր առաջ հաստատել էին՝ իրանցիներին կանչում են ԱԱԾ, բայց չէին հստակեցրել՝ կոնկրետ ինչ պատճառով, ինչ հիմքով։


XS
SM
MD
LG