Մատչելիության հղումներ

Ֆրանսիան դեռ չի դիտարկում նավթի ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալների բացթողումը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուր, արխիվ
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուր, արխիվ

Ֆրանսիան դեռ չի դիտարկում նավթի ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալների բացթողումը, CNBC-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը՝ ընդգծելով, որ շուկան կայունացնելու միակ երկարաժամկետ լուծումը Հորմուզի նեղուցով նավթի հոսքերի վերականգնումն է։

«Չեք կարող հոսքերը փոխարինել պաշարներով, սա մեկանգամյա միջոց է։ Իհարկե, կարող ենք ավելին անել, ունենք պաշարներ, բայց մեր նպատակը շուկային ազդանշան ուղարկելն էր», - ասել է Լեսկյուրը։

Միջազգային էներգետիկ գործակալությունն այս ամիս ավելի վաղ հայտարարել էր, որ 32 անդամ երկրները համաձայնել են ռազմավարական պաշարներից բաց թողնել 400 միլիոն բարել նավթ՝ հակազդելու ԱՄՆ-Իրան պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային գների կտրուկ աճին։ Նախատեսվում է, որ մատակարարման հիմնական մասն ԱՄՆ-ն է ապահովելու։ Ակնկալվում էր նաև, որ այդ ծավալը կփակի Հորմուզի նեղուցում խափանումների պատճառով կորսված մոտ 20 օրվա մատակարարումները։

Հորմուզով սովորաբար օրական անցնում է համաշխարհային նավթի և գազի մոտ մեկ հինգերորդը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը ներկայիս իրավիճակը որակում է որպես պատմության մեջ նավթի մատակարարման ամենամեծ խափանում։


Աշխարհում նավթի անցակետերը
Աշխարհում նավթի անցակետերը


XS
SM
MD
LG