Մատչելիության հղումներ

Դավիթ Մինասյանն ազատ է արձակվել կալանքից

Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ցույց Գլխավոր դատախազության շենքի դիմաց, 9-ը ապրիլի, 2026թ.
Դավիթ Մինասյանին ազատ արձակելու պահանջով ցույց Գլխավոր դատախազության շենքի դիմաց, 9-ը ապրիլի, 2026թ.

Հսկող դատախազի որոշմամբ վերացվել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, Ֆեյսբուքում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից», - րոպեներ առաջ գրել է փաստաբանը:

«Դատախազը վարույթն իրականացնող մարմնից՝ Քննչական կոմիտեից, ստացել է քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու նպատակով: Հսկող դատախազի որոշմամբ դատարանի կողմից ընտրված կալանք խափանման միջոցն այսօր վերացվել է, կիրառվել է բացակայելու արգելք: Դատախազը քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, այսօր հանձնել է իրավասու դատարան», - «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակցի բռունցքի հարվածից հետո ուղեղի ցնցում և փակ գանգուղեղային վնասվածք ստացած Դավիթ Մինասյանին երեկ ուշ երեկոյան հիվանդանոցից տեղափոխել էին բանտ։

Մինասյանը մեղադրվում է Ծաղկազարդի պատարագի օրը թիկնազորի հետ Սուրբ Աննա եկեղեցի մտած վարչապետի դեմ բռնություն գործադրելու ու խուլիգանության հոդվածներով: Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ բացող անվտանգության աշխատողների հրմշտոցից վրդովված՝ ավագ դպրոցի աշակերտը ձեռքը բարձրացրել էր վարչապետի ուղղությամբ: Դրանից հետո անվտանգության աշխատողը հարվածել էր տղային, վայր գցել նրան:


XS
SM
MD
LG