Մատչելիության հղումներ

Մեղադրանք է առաջադրվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին: Կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ խափանման միջոցի հարցը դեռ որոշված չէ:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով, Միքայել Մինասյանի նկատմամբ՝ խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու, իսկ Գևորգ Գևորգյանի նկատմամբ՝ խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:

Նրանք ձերբակալվել էին նախօրեին:

Դեպքը տեղի էր ունեցել կիրակի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ՝ պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել իրեն և ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ: «Տենց չնայես ինձ», - դիմել է երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձել ձեռքով հարվածել:


XS
SM
MD
LG