Մատչելիության հղումներ

Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա

Պատերազմի հետևանքները Դնեպրոպետրովսկում, արխիվ
Պատերազմի հետևանքները Դնեպրոպետրովսկում, արխիվ

Ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի հարավարևելյան Դնեպրոպետրովսկ քաղաքում հինգ բենզալցակայանի են հարվածել, որի հետևանքով կին է մահացել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տարածաշրջանային ղեկավար Ալեքսանդր Գանժային։ Նրա խոսքով՝ երեք մարդ վիրավոր է։

Հարավում գտնվող Խերսոն քաղաքում էլ ռուսական դրոնային հարվածի թիրախում ուղևորատար ավտոբուս է հայտնվել, երկու մարդ մահացել, հինգը վիրավորվել են, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Ռուսաստանը նախկինում էլ հարվածներ է հասցրել լցակայաններին, սակայն վերջին շրջանում դրանք ավելի են սաստկացել։ Ուկրաինական առաջնագծի Զապորոժիեի, Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանների իշխանությունները հայտնում են գրեթե ամենօրյա հարվածների մասին։

Ուկրաինական հարվածների հետևանքով էլ Ռուսաստանում է էներգետիկ ենթակառուցվածքների խնդիր նկատվում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին խոստովանել էր, որ երկրում վառելիքի որոշ պակաս է առաջացել՝ միաժամանակ պնդելով, թե իրավիճակը «կրիտիկական չէ»։


XS
SM
MD
LG