Ուկրաինական անօդաչուները գիշերը հարվածել են բռնակցված Ղրիմի էներգետիկ օբյեկտներին։ Սևաստոպոլում հոսանքազրկում է եղել։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքներն ու ASTRA-ն հայտնում են, որ հարված է հասցվել Սիմֆերոպոլի ջերմաէլեկտրակայանին, ինչպես նաև Սևաստոպոլի ենթակայանին և Կերչի նավահանգստին։
Սևաստոպոլի՝ Ռուսաստանի նշանակած ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ քաղաքը ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։
Ղրիմում էլեկտրականության խափանումները շարունակվում հունիսի 21-ից, երբ ուկրաինական դրոնները զանգվածային հարվածներ էին հասցրել Կերչին։
Թերակղզում նաև վառելիքի պակաս կա, բենզինը ազատ վաճառքում հասանելի չէ։