Ռուսական զորքերը այսօր հարվածել են Ուկրաինայի Դնեպր քաղաքի մասնավոր ձեռնարկություններից մեկին, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։
Նրա խոսքով՝ վիրավորվել է 10 մարդ։
Ռուսական հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերն ավելի քան 10 անգամ հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի երկու շրջաններին։
Նիկոպոլի շրջանում վնասվել են մասնավոր բնակելի տներ, իսկ Կամենսկի շրջանում՝ վարչական շենք և ենթակառուցվածքային օբյեկտներ։