Մատչելիության հղումներ

Շվեյցարիան հայտնում է՝ այսօր նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղյալ են հայտարարվել

Թեհրան, Իրան
Թեհրան, Իրան

Միացյալ Նահանգների և Իրանի միջև այսօր Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում նախատեսված բանակցությունները չեն կայանա, հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

«ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են: Շվեյցարիան շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու այս բանակցություններին։ Բուրգենշտոկում իրականացվող համապատասխան նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին լրացուցիչ տեղեկություններ չեն կարող տրամադրվել», - ասված է հայտարարության մեջ։

Շվեյցարիան շարունակում է պատրաստակամ մնալ աջակցելու այս բանակցություններին։ Համապատասխան նախապատրաստական աշխատանքները...»

Ավելի վաղ Սպիտակ տնից հայտնել էին, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Բուրգենշտոկ հետաձգվել է՝ «լոգիստիկ» խնդիրների պատճառով։

Իրանական լրատվամիջոցներն էլ գրել էին, որ Թեհրանն է հետաձգել իր պատվիրակության այցը Շվեյցարիա՝ Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով։

ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագիրը նախօրեին թվային ձևաչափով ստորագրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Փաստաթուղթը 60 օր է նախատեսում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։

Հուշագրով հրադադար պետք է հաստատվի նաև Լիբանանում։


XS
SM
MD
LG