Մատչելիության հղումներ

5-րդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքով

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:

Սա արդեն հինգերորդ պաշտոնանկությունն է Արարատի մարզի իրավապահ համակարգում՝ Վեդիում ամիսներ առաջ տեղի ունեցած անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի բացահայտումից հետո:

Երեկ աշխատանքից ազատվել էին նաև՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին, ապա լրագրողներն էին բարձաձայնել:

Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը:

Գործը տեղից շարժվեց լրատվամիջոցների բացահայտումներից հետո:

Ենթադրյալ բռնարարները երեկ կալանավորվել են երկու ամսով:




XS
SM
MD
LG