Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ըստ գերատեսչության՝ բանակցությունները կվերսկսվեն այսօր առավոտյան։ Բանակցություններն անցկացվում են Վաշինգտոնում՝ ամերիկյան միջնորդությամբ։
«Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շարունակվում են, և մենք նպաստում ենք դրանց», - ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Բանակցություններն ընթանում են Իսրայելի և իրանական աջակցություն վայելող «Հեզբոլա»-ի միջև հաստատված փխրուն հրադադարի ֆոնին: Լիբանանը մերձավորարևելյան պատերազմի մեջ ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից օրեր անց։