Լիբանանը հրադադարի շուրջ իր սեփական բանակցություններն է վարում և Իսրայելի հետ ցանկացած կարգավորում կիրականացվի Լիբանանի կողմից, հայտարարել է այդ երկրի նախագահը:
Ջոզեֆ Աունը սոցցանցում գրել է, որ «բանակցություններում Լիբանանի վարած ուղեգիծն անկախ է», ինչն էլ իրենք շեշտում են շփումներում:
Նա հավելել է, որ Բեյրութը «անկասկած կողմ է հրադադարի հասնելուն և ցանկացած պետության հետ, որը կօգնի մեզ, այդ թվում՝ Իրանի»։
«Բանակցությունները վարում է Լիբանանի պետությունը, որն ինքնիշխան է իր որոշումներում, և ոչ ոք չի փոխարինում նրան, և ցանկացած կարգավորում կկայացվի մեր միջոցով, ոչ թե մեր հաշվին», - գրել է նախագահ Աունը։