Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հայտարարում է՝ կհարվածի Իրանին, եթե Թեհրանը չզսպի «Հեզբոլա»-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե Թեհրանին չհաջողվի կանխել իր լիբանանյան դաշնակից «Հեզբոլա»-ի բռնությունները։

«Իրանը պետք է թույլ չտա, որ իր կողմից բարձր վարձատրվող պրոքսիները խնդիրներ ստեղծեն», - սոցցանցում գրել է Թրամփը՝ շարունակելով․ - «Եթե դա չանեն, Իրանին կրկին շատ ուժեղ կհարվածենք, ինչպես նախորդ շաբաթ արեցինք, բայց [այս անգամ] ավելի ուժեղ կանենք»։

Իրսյաելի և «Հեզբոլա»-ի միջև հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարձակումից Լիբանանում նախօրեին առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը: Իսրայելի պնդմամբ՝ դա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:

ԱՄՆ և Իրանի նախագահների ստորագրած փոխըմբռնման հուշագրով հրադադար է նախատեսվում նաև Լիբանանում։


XS
SM
MD
LG