Ապրիլի 20-ի գիշերն ամերիկյան ուժերը հարավասիական ջրերում գրոհել են պատժամիջոցների տակ գտնվող «M/T Tifani» անունը կրող նավը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
«Մենք կշարունակենք համաշխարհային ծովային վերահսկողության գործողությունները՝ խափանելու անօրինական ցանցերը և կասեցնելու Իրանին նյութական աջակցություն տրամադրող, պատժամիջոցների տակ գտնվող նավերի ընթացքը, որտեղ էլ որ դրանք լինեն, - ասված է Պենտագոնի հայտարարության մեջ»:
ԱՄՆ-ն շեշտել է՝ միջազգային ջրերը ապաստարան չեն պատժամիջոցների տակ գտնվող նավերի համար: Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտարարել է՝ «կշարունակի զրկել անօրինական դերակատարներին և նրանց նավերին ծովային տիրույթում ազատ գործելու հնարավորությունից»։
Հայտարարությանը կից նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես են ռազմական ուղղաթիռները թռչում նավթատարի շուրջ՝ վայրէջք կատարելով դրա վրա։
Ըստ Վաշինգտոնի՝ գործողության ընթացքում միջադեպեր չեն գրանցվել։
Իրանին ծովային շրջափակման ենթարկելու մեկնարկից ի վեր սա երկրորդ նավի առգրավումն է ԱՄՆ-ի կողմից։
Իսլամական Հանրապետությունից շրջափակումն ու նավի առգրավումը «հրադադարի խախտում» են որակել։