Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը կանգնեցրել է Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը փորձել է անցնել ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։

«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող «TOUSKA» բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախագահը մանրամասնել է, որ ԱՄՆ զինուժը բեռնանավի անձնակազմին զգուշացրել էր՝ դադարեցնել ընթացքը։

«Այս պահին ԱՄՆ նավատորմը վերահսկում է նավը։ «TOUSKA»-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի ապօրինի գործունեության համար - հայտարարել է Թրամփը՝ ավելացնելով, -
Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»։

Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։

Լարվածությունը գրանցվել է այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների ֆոնին։ Թրամփը նախօրեին հայտնել է, որ ամերիկացի բանագնացներն այսօր կլինեն Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, սակայն Թեհրանից արձագանքել են՝ քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման է ենթարկում, պատվիրակություն չի գործուղի Իսլամաբադ։

XS
SM
MD
LG