Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հայտարարել է, որ «պատերազմը ոչ մեկի շահերից չի բխում» և, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ուղիները՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններում զգոնությունն ու անվստահությունը «անժխտելի անհրաժեշտություն» են, հաղորդում է IRNA պետական լրատվամիջոցը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է չորեքշաբթի օրը, ԱՄՆ ներկայացուցիչներն այսօր կժամանեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու: Թեհրանը, սակայն, դեռևս չի հայտարարել, թե արդյոք պատվիրակություն կուղարկի Պակիստան, թե ոչ։