Մատչելիության հղումներ

ԻՀՊԿ-ն նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի ԱՄՆ ռազմական օբյեկտներին

Արխիվ
Արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ անցած գիշեր իրանական քաղաքների վրա ԱՄՆ-ի հերթական ռմբակոծություններից հետո։

Նախագահ Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ վերջին հարվածները պատասխանն են անցած օրերին տարածաշրջանում զոհված երեք ամերիկացի զինծառայողների հիշատակին։

Չնայած իններորդ օրն անընդմեջ շարունակվող ռազմական գործողություններին՝ Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Վերջինս միաժամանակ նշել է, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ Թեհրանը կշարունակի վճռականորեն պաշտպանել ինքն իրեն։ Ամերիկյան կողմը ևս երեկ հայտարարել է, թե պատրաստ է բանակցությունների։ «Մենք միշտ բաց ենք դիվանագիտության համար», - ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Առայժմ, սակայն, կողմերը դիվանագիտական ջանքերի մասին մանրամասներ չեն հայտնել։

Մինչ այդ ԱՄՆ-ում բենզինի գներն այսօր կրկին հատել են մեկ գալոնի համար 4 դոլարի սահմանը։ Այդ շեմից գներն իջել էին հունիսին, երբ ԱՄՆ-ն և Իրանը ստորագրեցին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։



XS
SM
MD
LG