Մատչելիության հղումներ

Հորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրա

Թեհրանից արձակվել է իրանական հրթիռ, հունիսի 10,2026թ.
Թեհրանից արձակվել է իրանական հրթիռ, հունիսի 10,2026թ.

Հորդանանում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն և բողոքի խիստ նոտա են հանձնել երկրի վրա «Իրանի չարդարացված և բացահայտ հարձակումների» առնչությամբ:

Անցած շաբաթվա ընթացքում Հորդանանը բազմիցս հայտարարել է, որ իր տարածքի վրայով թռչող իրանական հրթիռներ է որսացել:

Արտաքին գործերի նախարարությունում իրանցի դիվանագետին «բողոքի խիստ նոտա է փոխանցվել՝ ընդդեմ Հորդանանի Թագավորության տարածքը թիրախավորող Իրանի դաժան և չարդարացված հարձակումների շարունակման, ինչպես նաև Թագավորության վերաբերյալ իրանական պաշտոնական կառույցների կողմից հնչող սադրիչ հայտարարությունների», հայտնել են Հորդանանի ԱԳՆ-ից։

Գերատեսչության խոսնակ Ֆուադ Մաջալին «վերահաստատել է, որ Ամմանը դատապարտում է իրանական դաժան հարձակումները, որոնք Թագավորության ինքնիշխանության, ինչպես նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում են»։

Ամմանը դատապարտել է նաև տարածաշրջանում ԱՄՆ մյուս դաշնակիցների թիրախավորումը Իրանի պատասխան գործողությունների ժամանակ՝ համերաշխություն հայտնելով նրանց։

Նախօրեին հաստատվեց, որ ուրբաթ օրը ԱՄՆ դաշնակից Հորդանանում Թեհրանի կողմից իրականացված հարձակումների ժամանակ պաշտպանական գործողությունների ընթացքում երկու ամերիկացի զինվոր է զոհվել, ևս մեկն՝ անհետ կորել: ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ պատերազմում մարտական առաջին կորուստներն են ունեցել մարտից ի վեր:


XS
SM
MD
LG