Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Թեհրանը պատերազմը և դիվանագիտությունը վարում է՝ ելնելով իր ազգային շահերից։
Գերատեսչության խոսնակի հայտարարությունը հնչել է այն հարցից հետո, թե արդյոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունն այլևս փակվա՞ծ է։
«Ես մերժում եմ այն երկընտրանքը, թե կա՛մ պատերազմ է, կա՛մ դիվանագիտություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք հետապնդում ենք մեր ազգային շահերը, ճիշտ այնպես, ինչպես պատերազմը», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ