Մատչելիության հղումներ

Իսրայելը զգուշացնում է՝ իրանական հարձակման դեպքում կպատասխանի «ողջ ուժով»

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ Իրանի կողմից ցանկացած հարձակման դեպքում իր երկիրը հզոր պատասխան կտա։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ իսրայելական և հորդանանյան ուժերը որսացին իրանական հրթիռ, որն արձակվել էր հորդանանյան Աքաբա քաղաքի ուղղությամբ։

«Եթե Իրանը հրթիռներ արձակի Իսրայելի ուղղությամբ, մենք ողջ ուժով կհարձակվենք նրանց վրա», - ասել է Իսրայել Կացը՝ հավելելով․ - «Եթե Միացյալ Նահանգները փոխի իր քաղաքականությունը, ինչը ևս կարող է տեղի ունենալ, մենք Թեհրանի դեմ պատրաստ ենք թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական գործողությունների»։

Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանից դեպի Հորդանանի՝ Իսրայելի սահմանին հարակից Աքաբա քաղաք արձակված հրթիռներ էր հայտնաբերել։

AFP-ի թղթակիցը հայտնել է, որ այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, երբ Միացյալ Նահանգներն ու Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի փոխադարձ հարվածներ էին հասցնում։

XS
SM
MD
LG