Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը հրաժեշտ տվեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությանը: Մրցաշարի 1/8 եզրափակիչում բրազիլացիները 1:2 հաշվով պարտություն կրեցին Նորվեգիայի թիմից:
Կիրակի օրը կայացած 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը 3:2 հաշվով պարտության մատնեց դաշտի տերերին՝ Մեքսիկայի ընտրանուն:
Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի չորս զույգերից երկուսը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ֆրանսիայի հավաքականը հուլիսի 10-ին ուժերը կչափի Մարոկկոյի թիմի հետ, իսկ հուլիսի 12-ին կհանդիպեն Նորվեգիան և Անգլիան:
Այսօր կանցկացվեն 1/8 եզրափակիչի Պորտուգալիա-Իսպանիա և ԱՄՆ-Բելգիա, վաղը՝ Շվեյցարիա-Կոլումբիա և Արգենտինա-Եգիպտոս հանդիպումները, որոնց հաղթողներն էլ կկազմեն քառորդ եզրափակիչի մյուս երկու զույգերը:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին: