Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբերում վերջին հանդիպումներն են

Մեքսիկա - Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գրավում է Հարավային Կորեայի ընտրանու դարպասը, Մոնտերեյ, 24-ը հունիսի, 2026թ.
Մեքսիկա - Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը գրավում է Հարավային Կորեայի ընտրանու դարպասը, Մոնտերեյ, 24-ը հունիսի, 2026թ.

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլում երկուշաբթի օրը մեկնարկեց վերջին՝ երրորդ տուրը:

Հանդիպումներն արդեն կայացել են A, B և C խմբերում, որոնցում առաջին և երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել և փլեյօֆ փուլ դուրս եկել, համապատասխանաբար, Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության, Շվեյցարիայի և Կանադայի, Բրազիլիայի և Մարոկկոյի հավաքականները: Հարավային Կորեան, Բոսնիա և Հերցեգովինան և Շոտլանդիան խմբերում երրորդ տեղն են գրավել և կախված նաև մյուս խմբերի վերջնական արդյունքներից՝ պահպանում են փլեյօֆ անցնելու հնարավորությունը:

Երրորդ տուրից առաջ իրենց անցումը փլեյօֆ արդեն ապահովել էին Գերմանիայի, ԱՄՆ-ի և Արգենտինայի հավաքականները:

Երեքշաբթի օրը վերջին խաղերը կկայանան E, F և D խմբերում:

Խմբային փուլը կավարտվի հունիսի 28-ին, հունիսի 30-ից զույգերի բաժանված 32 հավաքականները կշարունակեն պայքարը, պարտվողը հրաժեշտ կտա մրցաշարին:

Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները հուլիսի 14-ին և հուլիսի 15-ին են, երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը՝ հուլիսի 19-ին:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG