Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը երթ իրականացրեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հանրահավաք է հրավիրել

«Ուժեղ Հայաստան»-ի երթը դեպի Հանրապետության հրապարակ, Երևան, 3-ը հունիսի, 2026թ.
«Ուժեղ Հայաստան»-ի երթը դեպի Հանրապետության հրապարակ, Երևան, 3-ը հունիսի, 2026թ.

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամները և համակիրները այսօր Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի մոտից երթով ուղղվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված էր հանրահավաք:

Մոտ մեկուկես ժամ տևած երթն առաջնորդում էին դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը և թիմի մյուս առանցքային անդամները: Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներ, գործող իշխանությունների և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ էին հնչեցնում:

«Սամվե՛լ, վարչապե՛տ», - բացականչում էին նրանք: Կրկին պնդումներ էին անում, թե Փաշինյանի ընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման սպառնալիքը կա. սա նրանց հիմնական հայտարարությունն էր, որ պարբերաբար հնչում էր երթի ընթացքում: «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները կոչ էին անում ընտրողներին գնալ ընտրության, որպեսզի Ալիևի և ադրբեջանցի մյուս պաշտոնյաների պահանջներն ու ցանկությունները այստեղ իրականություն չդառնան։

Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի ամփոփիչ հանրահավաքն է, որում ամփոփվում է քարոզարշավի ամբողջ ընթացքը:

Քարոզարշավի ընթացքում այս ուժի առանցքային անդամներ նաև հայտնվեցին անազատության մեջ, և «Ուժեղ Հայաստան»-ից պնդում են, որ դա այն քաղաքական հետապնդումների արդյունքն է, որ իշխող ուժն իրականացնում է իրենց նկատմամբ: «Քաղաքացիական պայմանագիր»-ը հակառակն է շեշտում և արժանահավատ է համարում այն հրապարակումներն ու տեղեկությունները, որ այս ընթացքում փոխանցում էին իրավապահները՝ պարբերաբար հայտարարելով ընտրակաշառքի դեպքեր և փորձեր բացահայտելու մասին:

«Ազատություն»-ը նաև զրուցել է երթին մասնակցող քաղաքացիների հետ՝ փորձելով որոշ հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես՝ թե ինչ մոտիվացիայով են աջակցում այս ուժին, որն է իրենց գլխավոր ակնկալիքը և ինչ փոփոխություն են ցանկանում տեսնել Հայաստանում, որ իրենց հույսը կապում են Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ի հետ:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG