«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կմասնակցի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին: Այդ մասին նա հայտնեց այսօր՝ պատասխանելով «Ազատության» հարցին:
Բանավեճը կազմակերպում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հունիսի 4-ին:
Առաջին համարների բանավեճին կնախորդեն ևս երկու մեծ բանավեճեր՝ հունիսի 1-ին և 2-ին, տեղեկացրել է Հանրային ղեկավարությունը: