Մատչելիության հղումներ

Վոլոդին․ «Փաշինյանը փորձում է պահպանել իր անձնական իշխանությունը»

«Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը՝ ԵՄ անցնելու համար»,- Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Փաշինյանը ցանկանում է իր բոլոր խնդիրները լուծել ԵԱՏՄ, նախևառաջ Ռուսաստանի հաշվին»,- պնդել է Վոլոդինը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի վարչապետն այս գործողություններով փորձում է «պահպանել իր անձնական իշխանությունը, սակայն դրա գինը շատ բարձր է լինելու»։

Վոլոդինի պնդմամբ՝ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներից թաքցնում է, թե ինչ է արժենալու ԵԱՏՄ կազմից դուրս գալը։

«Գազի գինը կթանկանա գրեթե չորս անգամ։ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտները, որոնց ծավալն այսօր կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար, կտրուկ կերպով կկրճատվեն։ Ռուսաստան մուտքի միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ ՌԴ տարածքում աշխատանքի հնարավորություն կտրամադրվի բացառապես հատուկ արտոնագրերով։ Հայկական արտադրության ծաղիկների, մրգի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլային խմիչքների և հանքային ջրի մատակարարումները կդադարեցվեն»,- գրել է Պետդումայի նախագահը։

XS
SM
MD
LG