«Այսօր գործարար մի քանի պատվիրակություններ աշխատում են, և արդեն վարդերի առաջին և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեղ կհասնեն՝ նոր կասեմ, թե որ երկրներ», - հավելեց վարչապետը:
«Եվ ոչ մի ապրանք չի մնալու, ոչ մի հատ ապրանք չի մնալու», - վստահեցրեց Փաշինյանը:
«Արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով», - ասաց վարչապետը՝ ընդգծելով. - «Ոչ միայն Եվրամիության»:
Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր խոստացավ, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: