Մատչելիության հղումներ

Թաթոյանը Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ատելության քարոզ անելու համար: Քարոզարշավի օրերին այլախոհներին, արցախցիներին թիրախվորելը, ըստ նախկին ՄԻՊ-ի, ամենալավն է ցույց տալիս, որ նրա սրտիկները կեղծ են:

«Այս իշխանությունն իրականում կապ չունի Եվրոպայի հետ: Ինչ խնդիրներ որ նախկինում եղել են, դրանք ավելի այլասերված ձևով հիմա են», - պնդեց Հայաստանի նախկին օմբուդսմենը:

Իշխանության համար պայքարող Թաթոյանը կարծում է, որ Փաշինյանի նախընտրական հռետորաբանությունը խաղաղության թեմայից ատելության վերաճեց, քանի որ այս օրերին նա համոզվեց, որ չունի այն վարկանիշն ու աջակցությունը, ինչ նախորդ ընտրություններում է եղել:

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր»-ը այսօր Էջմիածնում է: Նրանք քայլում են փողոցներով, շրջում են, զրուցում էջմիածինցիների հետ ու ներկայացնում իրենց ծրագիրը: Էջմիածինցիներից մեկը դժգոհեց, որ ընդդիմությանը չհաջողվեց համախմբվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG