Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացու վեճը, Երևան, 18-ը մայիսի, 2026թ.

Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:

Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:

Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. - «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ ... Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG