Մատչելիության հղումներ

Վեդիում անչափահաս քույրերի գործով մեղադրանք է ներկայացվել ևս մեկ անձի

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի նկատմամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Վ.Ե.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ կատարվել է հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված):

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում տեղի ունեցածի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, նրանք կալանավորվել են:

Այդ անձինք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ «խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը»:

Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։

Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:


XS
SM
MD
LG