Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ևս մեկ նավ է առգրավել. Պենտագոն

Արխիվ
Արխիվ

Ամերիկյան ուժերը Հնդկական օվկիանոսում գիշերը գրոհել են պատժամիջոցների տակ գտնվող, սակայն որևէ պետության չպատկանող M/T Majestic X նավը, որը Իրանից նավթամթերք էր տեղափոխում, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

«Միջազգային ջրերը չեն կարող պատժամիջոցների տակ գտնվող դերակատարների կողմից որպես վահան օգտագործվել», - ասվում է նախարարության՝ X-ում արված գրառման մեջ։

Վաշինգտոնից հայտնում են, որ ամերիկյան ուժերը «կշարունակեն խոչընդոտել ծովային տարածքում ապօրինի գործող դերակատարների և նրանց նավերի ազատ տեղաշարժի հնարավորությունը»։

ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակումը սկիզբ է առել ապրիլի 13-ին։ Այդ օրվանից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը տասնյակ նավերի են կանգնեցրել։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերն էլ նախօրեին հայտարարել էին, որ առգրավել են «երկու խախտում թույլ տված նավ», որոնք, ըստ իրենց, փորձել են «գաղտնի կերպով» լքել Հորմուզի նեղուցը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG