Մատչելիության հղումներ

Պանաման դատապարտել է Հորմուզի նեղուցում իր դրոշի ներքո նավարկող նավի առգրավումը

Իրանական հեռուստատեսության տեսանյութից արված այս կադրը, ըստ հաղորդման, ցույց է տալիս զինծառայողների, որոնք մասնակցում են Հորմուզի նեղուցում MSC-Francesca և Epaminondas կոնտեյներային նավերի առգրավմանը
Իրանական հեռուստատեսության տեսանյութից արված այս կադրը, ըստ հաղորդման, ցույց է տալիս զինծառայողների, որոնք մասնակցում են Հորմուզի նեղուցում MSC-Francesca և Epaminondas կոնտեյներային նավերի առգրավմանը

Պանամայի արտգործնախարարությունը հայտնել է, որ MSC Francesca նավը «հարկադրաբար» է տեղափոխվել է իրանական ջրեր։

Պանաման նաև մեղադրել է Իրանին միջազգային իրավունքը ոտնահարելու մեջ՝ նշելով, որ այս քայլը «լուրջ հարված է ծովային անվտանգությանը»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը ապրիլի 22-ին հայտարարել էին, որ առգրավել են «երկու խախտում թույլ տված նավ», որոնք, ըստ իրենց, փորձել են «գաղտնի կերպով» լքել Հորմուզի նեղուցը։

ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ իսրայելցի սեփականատիրոջ հետ կապվող MSC Francesca-ն և հունական Epaminondas-ը կանգնեցվել են այն հիմնավորմամբ, թե դրանք փորձել են առանց թույլտվության անցնել նեղուցը՝ բազմակի խախտումներով, վնասել նավիգացիոն օժանդակ համակարգերը և վտանգի ենթարկել ծովային անվտանգությունը։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտնել են, որ նավերը տեղափոխվել են Իրանի տարածքային ջրեր՝ բեռը և փաստաթղթերը ստուգելու նպատակով։ Այս հայտարարությունը հնչել է այն օրը, երբ ծովային աղբյուրների փոխանցմամբ՝ կրակահերթի թիրախ էին դարձել նաև երեք կոնտեյներային նավ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Իրանի կողմից երկու նավի առգրավումը հրադադարի խախտում չէ, քանի որ դրանք չեն պատկանում ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Իսրայելին։

XS
SM
MD
LG