Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Պարսից ծոցի գործընկերների հետ բանակցություններ վարելու, որպեսզի ԱՄՆ-Իրանի միջև կնքված երկշաբաթյա հրադադարից հետո Հորմուզի նեղուցի մշտապես բաց մնա , հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Ես ողջունում եմ գիշերը ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը, որը որոշակի թեթևացում կբերի տարածաշրջանին և աշխարհին», - ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։
Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։