Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ «հրահանգներ է տրել Իրանի դեմ արշավը շարունակելու» համար՝ պաշտպանության նախարարի, շտաբի պետի և
Ազգային անվտանգության ծառայության՝ «Մոսադ»-ի ղեկավարի հետ հանդիպմանը։
«Մեր ուժերը այժմ ավելի ու ավելի են հարվածում Թեհրանի սրտին, և դա առաջիկա օրերին միայն ավելի կուժեղանա», - Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության ուժերի կենտրոնակայանի («Կիրյա») շենքի տանիքից հղած ուղերձում ասել է Բենյամին Նեթանյահուն։
«Այնուամենայնիվ, սրանք ցավոտ օրեր են։ Երեկ այստեղ՝ Թել Ավիվում, իսկ հիմա՝ Բեյթ Շեմեշում, մենք կորցրինք սիրելի մարդկանց։ Իմ սիրտը նրանց ընտանիքների հետ է, և ձեր բոլորի՝ Իսրայելի քաղաքացիների անունից վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում», - ասել է նա։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն օգտագործում է Պաշտպանության բանակի ամբողջ ներուժը՝ «մեր գոյությունն ու ապագան ապահովելու» համար։