Կիրակի առավոտից ի վեր Իրանի դեմ իրականացվող «Էպիկական զայրույթ» մարտական գործողությունների ժամանակ զոհվել է երեք ամերիկացի զինծառայող, ևս հինգը «ծանր վիրավորվել են», հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Մի քանսն էլ ստացել են թեթև բեկորային վնասվածքներ և ուղեղի ցնցում, և նրանց ծառայության վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Հիմնական մարտական գործողությունները շարունակվում են, և մեր արձագանքման ջանքերը շարունակվում են», - ասվում է տարածված հայտարարությունում։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նաև նշել է, որ իրավիճակը փոփոխական է, ուստի ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով՝ այլ տեղեկություններ, այդ թվում՝ զոհված զինվորների ինքնությունը, կհայտնեն միայն մերձավոր ազգականներին տեղեկացնելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Հրամանատարությունը չի հստակեցրել, թե ինչ հանգամանքներում են զոհվել կամ վիրավորվել ամերիկացի զինվորները, թեև Իրանը շաբաթ օրվանից ի վեր պատասխան հարվածներ է հասցրել թե՛ Իսրայելին, թե՛ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ավիաբազաներին։