Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ՝ որպես գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող: Այս մարմնին է հանձնարարված կատարել գերագույն առաջնորդի գործառույթները, քանի դեռ փորձագետների ասամբլեան նոր առաջնորդ չի ընտրել, հաղորդում Է ISNA լրատվական գործակալությունը:
Որպես պահապանների խորհրդի անդամ՝ Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեի հետ միասին:
CNN-ն այսօր գերագույն առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը հենց Արաֆիին էր անվանել: Արևմտյան լրատվամիջոցները նրան ներկայացրել են որպես հարգված և հեղինակավոր հոգևորական, սպանված առաջնորդ Ալի Խամենեիի վստահված անձ:
Ժամեր շարունակ հերքումներից հետո Իրանը գիշերը հաստատեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդի մահը:
Սահմանադրության համաձայն՝ նախագահը, դատական իշխանության ղեկավարը և պահապանների խորհրդի բարձրաստիճան հոգևորականը ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները, մինչև փորձագետների ժողովը ընտրի նրա իրավահաջորդին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խամենեին «պատմության ամենաչար մարդկանցից մեկն էր»:
Իրանը հարձակումներ է սկսել ամբողջ Մերձավոր Արևելքում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ռազմական բազաներ ունի, այդ թվում՝ Դուբայում, Դոհայում, Բահրեյնում և Քուվեյթում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների:
Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Իրանը հաստատել է մի քանի պաշտոնյայի մահը: