Մատչելիության հղումներ

Դաշնակիցները պատրաստ են Ուկրաինայի անվտանգության հարցում պարտավորություններ ստանձնել․ նախագիծ


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 6-ը հունվարի, 2026թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ելիսեյան պալատում, Փարիզ, 6-ը հունվարի, 2026թ.

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան երկրների՝ այսօր Փարիզում գումարած գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության նախագիծը, որով պաշտոնյաներն ընդգծում են՝ Ուկրաինայի ինքնիշխանության և կայուն անվտանգության ապահովումը պետք է լինի խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը։

«Փարիզյան հռչակագիր» կոչվող փաստաթղթում, որը դեռ կարող է փոփոխվել, նշվում է. - «Կողմերը պատրաստ են ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի դիտարկման ու ստուգման մեխանիզմ գործարկել, աջակցել Ուկրաինայի զինված ուժերին, բազմազգ խաղաղապահ զորքեր տեղակայել և ստանձնել պարտադիր պարտավորություններ ՝ Ռուսաստանի կողմից հնարավոր նոր հարձակմանն արձագանքելու համար»։

Ակնկալվում է, որ հայտարարության վերջնական տարբերակը կհրապարակվի այսօրվա գագաթնաժողովի ավարտին։ Հավաքին մասնակցում են մոտ երեք տասնյակ երկրների առաջնորդներ ու դիվանագետներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի վարչապետները, Գերմանիայի կանցլերը, ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները։


Մանրամասները տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG