Մատչելիության հղումներ

Զելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ խոսել է ՌԴ-ի դեմ Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու մասին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ խոսել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցի շուրջ, միաժամանակ շարունակելով դիվանագիտական լուծում գտնել՝ արդեն գրեթե չորս տարի տևող պատերազմին վերջ տալու համար:

«Դիվանագիտությունը և իրական օգնությունը պետք է ձեռք ձեռքի տված գնան», - Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդների հետ հանդիպումից առաջ X-ում գրել է Զելենսկին:

«Ռուսաստանը չի դադարեցնում մեր երկրի դեմ իր հարվածները, և հենց հիմա մենք պետք է ամրապնդենք օդային պաշտպանությունը՝ մեր ժողովրդին, մեր համայնքները և կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG