Մատչելիության հղումներ

Արևմտյան առաջնորդները Փարիզում քննարկում են Ուկրաինայի ապագան


Ուկրաինային աջակցել կամեցող արևմտյան առաջնորդներն այսօր Փարիզում հանդիպում են նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ համաձայնեցնելու անվտանգության այն երաշիքները, որ կարող են տալ Կիևին՝ Ռւսաստանի հետ հնարավոր խաղաղության գործարքի դեպքում։ Ի թիվս տասնյակ ղեկավարների, Ֆրանսիա են մեկնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Վաշինգտոնը գործուղել է նախագահ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիթքովին ու փեսա Ջարեդ Քուշներին։

Բանակցություններին մոտ կանգնած եվրոպացի դիվանագետները «Ազատությանը» փոխանցել են՝ հավաքի նպատակն է արձանագրել, որ Եվրոպան, Միացյալ Նահանգներըն ու Ուկրաինան համակարծիք են լուծումների հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հույս ունի բանակցություններից հետո ներկայացնել հստակ տեսլական՝ հրադադարի դեպքում Ուկրաինայում տեղակայվելիք խաղաղապահ ուժերի կազմի ու առաքելության վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG