Մատչելիության հղումներ

Bank of Georgia-ն ձեռք կբերի «Ամերիաբանկ»-ը․ ԿԲ-ն նախնական համաձայնություն է տվել


«Ամերիաբանկ»-ն ու «Վրաստանի բանկը»
«Ամերիաբանկ»-ն ու «Վրաստանի բանկը»

Հայաստանի կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել «Ամերիաբանկ»-ում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը, հաղորդում է հայկական կողմը։

Ըստ հաղորդման՝ որոշումը կայացվել է Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում։

Ավելի վաղ «Վրաստանի բանկ»-ը (Bank of Georgia Group PLC) տեղեկացրել էր, որ 303.6 միլիոն դոլարով «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու պայմանավորվածություն ունի, սպասում են գործարքի վերջնական հաստատմանը։ Հայտարարվել էր, որ նախատեսում են գործարքը մարտին ավարտին հասցնել։

«Ամերիա»-ն հայտարարել է, որ բանկի անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա։

«Ամերիաբանկ»-ի 49 տոկոսի բաժնեմասերը գործարար, այժմ Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանինն են։ Գործարարի թիմից փոխանցել էին, որ հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները 2022 թվականին են սկսվել, ու որ Վարդանյանն անձամբ որևէ առնչություն չունի այս գործարքին՝ նա իր բաժնեմասերը կառավարման է հանձնել։

Bank of Georgia-ն Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություն է, Լոնդոնի ֆոնդային բորսայում է ներկայացված, բաժնեմասեր ունեն բազմաթիվ ներդրումային ընկերություններում։ «Վրաստանի բանկ»-ը հարևան երկրի առաջատարներից է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG